Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը մտադիր են Սուեզի ջրանցքի այլընտրանք ստեղծել
Ռուսաստանկը, Իրանը եւ Հնդկաստանը մտադիր են Ասիայի տարածաշրջանում վերակառուցել լոգիստիկան եւ կգործարկեն նոր միջազգային փոխադրամիջանցք, որը կդառնա Սուեզի ջրանցքի այլընտրանքը: Այս մասին հաղորդվում է Հնդկաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարարության մամուլի տեղագրում:
Նշված է, որ նոյեմբերի 23-ին տեղի կունենա Ռուսաստանի, Իրանի եւ Հնդկաստանի ներկայացուցիչների հանդիպում, որտեղ կողմերը կքննարկեն «Հյուսիս – Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի գործարկումը: 7200 կիլոմետր երկարությամբ այդ երթուղին Հնդկական օվկիանոսը կմիացնի Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ: 2014 եւ 2017 թվականներին նախագծի մասնակիցներն արդեն թեստային գործարկումներ են կատարել այդ երթուղով:
Ապրանքները Հնդկաստանից ծովով ճանապարհ կընկնեն Իրանի Բենդեր Աբաս նավահանգիստ, որ գտնվում է Պարսից ծոցի ափին, որտեղից գնացքներով դրանք կհասցնեն մինչեւ Կասպից ծովում Իրանի խոշորագույն նավահանգիստ՝ Բենդեր Էնզելի: Այնուհետեւ դրանք կտանեն Աստրախան եւ երկաթուղային տրանսպորտով կուղարկեն Եվրոպա: Նշվում է, որ նոր երթուղով փոխադրումը 30 – 40 տոկոսով ավելի արագ եւ ավելի էժան կլինի Սուեզի ջրանցքով փոխադրելուց: Այսպես, Մումբայից Մոսկվա բեռի փոխադրման ժամկետները պետք է կրճատվեն մոտավորապես 20 օրով:
Նախագիծն իրականացվում է Չինաստանի «Մեկ գոտի – մեկ ուղի» նախաձեռնությանը համապատասխան: Ինչպես սպասվում է նոր երթուղով կարելի կլինի տարեկան փոխադրել 20-ից մինչեւ 30 միլիոն տոննա ապրանքներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: