Բաժիններ՝

«Կա մի սահման, որից ներքև բանկերը չեն կարող իջեցնել տոկոսադրույքները». Արմենակ Դարբինյան

Վերջին տարիներին Հայաստանում վարկավորման տոկոսադրույքները նվազել են, ինչը պայմանավորված է ավանդների տոկոսադրույքների նվազման հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

«Եթե համեմատենք այլ երկրների հետ, կտեսնենք, որ ավանդների և վարկերի տոկոսադրույքների տարբերությունը նվազագույններից է: Կա մի սահման, որից ներքև բանկերը չեն կարող իջեցնել տոկոսադրույքները»,- նշեց Դարբինյանը՝ հավելելով, որ անվճար գումար հնարավոր չէ տրամադրել:

Նրա խոսքով՝ կապիտալի շուկան դեռևս բավականաչափ զարգացած չէ, սակայն բնակչության՝ ներդրումներ անելու ակտիվությունն ավելանում է պետական պարտատոմսերի մեջ:

«Վերջին տարիներին այս ուղղությամբ բնակչությունը, ինչպես նաև բանկերն ու ներդրումային ընկերությունները բավականին ակտիվացել են»,- ասաց Դարբինյանը՝ ավելացնելով, որ դա պայմանավորված է պետության կողմից թողարկվող արժեթղթերի նկատմամբ վստահության աճով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031