
Կուբանում շրջիկ կրկեսի առյուծը հարձակվել է աղջնակի վրա

Կրասնոդարի երկրամասի Ուսպենսկոյե գյուղում կրկեսային ներկայացման ժամանակ էգ առյուծը հարձակվել է փոքրիկ աղջկա վրա, պատահարի փաստով հարուցվել է քրեական գործ: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի երկրամասի քննչական վարչության մամուլի ծառայության ղեկավար Նատալյա Տրիֆանովան:
Հետաքննության նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 28-ին Ուսպենսկոյե գյուղում վայրի կենդանիների մասնակցությամբ ներկայացման ժամանակ, որն անցկացնում էր շրջիկ կրկեսը, առյուծը փակոցի միջով հարձակվել է առաջին շարքում նստած երեխայի վրա:
Դրա հետեւանքով դեմքի պատառուն վերքերով եւ այլ վնասվածքներով աղջնակը տեղափոխվել է Ուսպենսկոյեի Կենտրոնական շրջանային հիվանդանոց: Երեխային անմիջապես վիրահատել են: Այժմ նրա վիճակը կայուն է: