
Ինչ վնաս կարող է հասցնել հացն օրգանիզմին

Մասնագետները խորհուրդ չեն տալիս շատ օգտագործել ալյուրից պատրաստված մթերք: Med2.ru-ի հաղորդմամբ՝ խոսքը մասնավորապես վերաբերում է սպիտակ այլուրով պատրաստվող ուտելիքին: Այս մթերքը, մասնագետների պնդմամբ, խանգարում է նյութափոխանակությանը:
Երբ պատրաստման ընթացքում օգտագործվում է մշակման ենթարկված ցորենի սպիտակ այլուր, այն գրեթե ոչ մի սննդարար նյութ չի պարունակում: Բացի այդ՝ ալյուրից պատրաստված մթերքը սովորաբար բավական շատ աղ, օսլա, երբեմն նաև փխրեցուցիչ է պարունակում. այս բաղադրիչների համադրությունը կարող է իսկապես լուրջ ծանրաբեռնվածություն առաջացնել նյութափոխանակության համակարգի համար:
Օրվա ընթացքում այս մթերքի չարաշահումը կարող է բացասաբար անդրադառնալ նյութափոխանակության վրա, նպաստել ճարպակալմանը, ստամոքսի և աղիների հիդանդությունների զարգացմանը:
Միևնույն ժամանակ խորհուրդ չի տրվում ամբողջությամբ բացառել ալյուրի օգտագործումը: Սննդակարգ ներառեք ամբողջահատիկ ցորենի ալյուրով պատրաստված մթերք, որը մեծ քանակով բջջանյութ է պարունակում:
Սննդաբանները խորհուրդ չեն տալիս հացն օգտագործել կենդանական ծագման մթերքի հետ, քանի որ դրանց մշակման համար տարբեր ֆերմենտներ են հարկավոր, իսկ համադրության դեպքում մեծանում է նյութափոխանակության համակարգի ծանրաբեռնվածությունը: Օգտագործված մթերքը կարող է լավ չյուրացվել, նկատվել որովայնի փքվածություն և այլ խնդիրներ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը