
«23 տարեկանում ես ավելի լավ զբաղմունք եմ ունեցել, քան ՉԼ-ի խաղերը դիտելը». Յուրգեն Կլոպ

Յուրգենը կարողանում է աշխատել լսարանի հետ:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 23:00-ին «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կխաղա սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում:
Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Յուրգեն Կլոպին հարցրել են, թե արդյո՞ք նա հիշում է սերբական ակումբի հաղթանակը եվրագավաթում 1991 թվականին:
«Դա ե՞րբ է եղել: 1991 թվականի՞ն: Այսպես: Ես այդ ժամանակ եղել եմ 23 տարեկան. ակնհայտ է, որ այդ ժամանակ ես ավելի ուրախ զբաղմունք եմ ունեցել, քան Չեմպիոնների լիգայի խաղերը դիտելը: Բայց նրանք հիասքանչ թիմ էին»,- ծիծաղելով պատասխանել է գերմանացի մարզիչը:
«Լիվերպուլը» գրավում է 2-րդ տեղը С խմբում, «Ցրվենա Զվեզդան»՝ վերջին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը