Բաժիններ՝

ԱՄՆ-ում առաջին կիբեռգործողությունն է անցկացվում ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցության դեմ. NYT

ԱՄՆ-ն սկսել է առաջին գործողությունը, որը միտված է Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների վրա ազդելու՝ Ռուսաստանի իբր տեղ գտած փորձերի կանխմանը: Հոկտեմբերի 23-ին այս մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով իրազեկ պաշտոնական աղբյուրներ։

Այդ գործողության իրականացմամբ զբաղվում է ԱՄՆ-ի զինված ուժերի կիբեռհրամանատարությունը, նշում է թերթը: Հրամանատարության աշխատակիցները պարզում են այն ռուսաստանցիներին, որոնք, իրենց կարծիքով, զբաղվում են Համացանցում ապատեղեկատվության տարածմամբ՝ ամերիկյան ընտրությունների վրա ազդելու նպատակով, եւ նրանց ուղերձներ են հղում՝ նախազգուշացնելով, որ ամերիկյան կողմը հետեւում է իրենց գործունեությանը: Թերթի աղբյուրները չեն հայտնում, թե ինչ կերպ են հաղորդվում այդ նախազգուշացումները՝ էլեկտրոնային փոստով, ինտերնետ-չաթերում, թե մեսենջերների միջոցով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս