
«Ես պարտական եմ Ռոնալդուին այն բանի համար, որ մինչև հիմա խաղում եմ». Բուֆոն

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոստովանել է, որ պրոֆեսիոնալ կարիերայի շարունակման մեջ իրեն ոգեշնչում է թուրինյան «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
«Պետք է շնորհակալություն հայտնեմ Կրիշտիանու Ռոնալդուին: Այն բանում, որ դեռ խաղում եմ և ձգում եմ ինչ-որ բանի, ես պարտական եմ նրա աշխատանքի մոտեցմանը: Նրա նպատակասլացությունը և հաղթանակի ծարավն անհավանական ոգեշնչում են ինձ»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:
Բուֆոնը ՊՍԺ տեղափոխվեց 2018թ. ամռանը: 40-ամյա դարպասապահը պայմանագիր է ստորագրել փարիզյան ակումբի հետ 1+1 սխեմայով:
Իտալացի դարպասապահը հանդես է եկել «Յուվենթուսի» կազմում 2001-2018թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը