Բաժիններ՝

Մարսիալը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և ուզում է հեռանալ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անթոնի Մարսիալը մտադիր է հեռանալ ակումբից:

22-ամյա հարձակվողը դեռ հունիսին հասկացրել է «Կարմիր սատանաների» ղեկավարությանը, որ դժգոհ է Ժոզե Մոուրինիոյի հետ աշխատանքից և խաղային պրակտիկայի փոքր քանակից և դրա համար ուզում է փոխել ակումբը:

Ինչպես հաղորդում է RMS Sport-ը, ընթացիկ մրցաշրջանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն մի քանի անգամ առաջարկել է նոր պայմանագիր Մարսիալին, սակայն ֆրանսիացին հրաժարվում է ստորագրել համաձայնագիրը և խնդրում է վաճառել իրեն այլ ակումբի: Հարձակվողի նկատմամբ հավանական հավակնորդներ են համարվում «Տոտենհեմը» և «Յուվենթուսը»:

Սակայն «Մանչեսթեր Յունայթեդում» ցանկանում են պահպանել Անթոնի Մարսիալին, ուստի չեն պատրաստվում հուսահատվել, և մոտ ժամանակներս ֆուտբոլիստին նորից կառաջարկվի երկարաձգել պայմանագիրը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031