Բաժիններ՝

«Մայրս է օգնում». Սահակաշվիլին պատմել է Ամստերդամում իր կյանքի մասին

Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին «1+1» հեռուստաալիքում «Ուկրաինական սենսացիաներ» հաղորդման լրագրողներին ցուցադրել է, թե ինչպես է ապրում Ամստերդամում, եւ պատմել է այն օգնության մասին, որը նրան ցուցաբերում է մայրը։

Քաղաքական գործչի խոսքով՝ Նիդեռլանդներում «կոմունալկան» իր վրա նստում է ամսական 300-350 եվրո՝ գազով եւ «բոլոր հարմարություններով»:

Մաքրելու հետ միասին այդ գումարը հասնում է 400 եվրոյի: Ավտոմեքենան նա փոխարինել է հեծանվով, իսկ գործնական կոստյումները՝ ջինսով: Սահակաշվիլին խոստովանել է, որ իրեն երբեմն ֆինանսապես օգնում է մայրը՝ Գիուլի Ալասանիան՝ պատմական գիտությունների դոկտոր, թուրքագետ:

«Իմ մայրը բավականաչափ վաստակում է, որպեսզի պահի իրեն, օգնի կնոջս ու որդուս, որը Վրաստանում է, եւ երբեմն նույնիսկ փոքր-ինչ ինձ է օգնում»,-ասել է ասել է Սահակաշվիլին: Նրա խոսքով՝ Նիդեռլանդներում «ինքը ձանձրանում է» եւ հաճախ է հիշում Ուկրաինան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս