Բաժիններ՝

Պոգբան Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներին կնվիրի ադամանդե քարերով ոսկյա մատանիներ

Կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր է ադամանդե քարերով ոսկյա մատանիներ նվիրել Ֆրանսիայի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին, ովքեր 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել են չեմպիոններ:

ESPN-ի տվյալներով՝ մատանիները պատված կլինեն ադամանդներով, կապույտ շափյուղայով և կարմիր սուտակներով:

Մատանիների արժեքը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ դրանք պատրաստում են ԱՄՆ-ում՝ Jason of Beverly Hills ոսկերչական խանութում:

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն հայտարարել է, որ պատրաստ է վճարել մոտ 10 հազար եվրո, որպեսզի մատանիներն առաքվեն Լոս Անջելեսից Փարիզ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031