Բաժիններ՝

«Ռեալը» ցանկացել է Զիդանին փոխարինել Կլոպով

Ժուլեն Լոպետեգին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնի առաջին հավակնորդը չի եղել:

Ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը կարողացավ «Ռեալի» հետ 3 անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգան, որից հետո որոշեց հեռանալ ակումբից: Գլխավոր մարզչի պաշտոնում Զիդանին փոխարինեց Ժուլեն Լոպետեգին:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo պարբերականը, «Ռեալի» ղեկավարությունը դիմել է Լոպետեգիին միայն այն բանից հետո, երբ չեն կարողացել այդ պաշտոնին նշանակել Յուրգեն Կլոպին: Հենց գերմանացի մասնագետն է եղել «Սերուցքայինների» գլխավոր մարզչի առաջին հավակնորդը:

Նշենք, որ Կլոպի «Լիվերպուլը»՝ «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ, կիսում է ԱՊԼ-ի առաջին երեք տեղերը՝ չկրելով ոչ մի պարտություն, այն ժամանակ, երբ «Ռեալը» միայն 4-րդն է Լիգայում՝ հավաքելով ընդամենը 1 միավոր վերջին 3 խաղերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս