Արսեն Վենգերը կարող է դառնալ ՊՍԺ-ի մարզական տնօրենը
Ֆրանսիացին շատ մնաց առանց աշխատանքի: «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է գրավել ՊՍԺ-ի մարզական տնօրենի պաշտոնը:
Ինչպես հաղորդում է RMC Sport-ը, փարիզեցիների մարզիչ Թոմաս Տուխելը կոնֆլիկտի մեջ է ակումբի ներկայիս մարզական տնօրեն Անտերո Էնրիկեի հետ: Դրա հետ կապված՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը դիտարկում է Էնրիկեին այլ մասնագետով փոխարինելու տարբերակը, և այդ մասնագետը պատրաստ է դառնալ Վենգերը:
Ֆրանսիայի 2018-19թթ. առաջնության 9 տուրերից հետո ՊՍԺ-ի հաշվին գրանցվել է 27 միավոր: Ըստ Bild-ի տեղեկության՝ Արսեն Վենգերը՝ Զինեդին Զիդանի և Լորան Բլանի հետ միասին, գտնվում է «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը