
Tarte flambée. խնձորով և բեկոնով «պիցցա»

Բաղադրիչներ
1. Ձիթայուղ – 1.5 թ/գ
2. Խմոր (պիցցայի) – 250 գ
3. Թթվասեր – 1/4 բաժակ
4. Մանր կտրատված բեկոն – 1 կտոր
5. Ուրց (թարմ) – 1 թ/գ
6. Բարակ շերտատված խնձոր – 1 հատ
7. Պանիր – 1/4 բաժակ
8. Շաքարավազ – 2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 280 աստիճան:
2. Տապակը յուղապատել, դնել այնտեղ խմորը և թողնել 20 րոպե:
3. Յուղապատել ձեռքերը և ձգել խմորն ամբողջ տապակով:
4. Խմորի վրա թթվասեր տարածել և շարել բաղադրիչները թթվասերի վրա, այնպես, որպեսզի խնձորը լինի վերջին շերտը: Վրան շաքարավազ շաղ տալ:
5. Թխել տաք ջեռոցում մոտ 10 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը