Չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների համադաշնությունը (ConiFA) 2019թ.-ի հունիսի 4-15-ին կայանալիք եվրոպայի առաջնությունը կանցկացնի Արցախի Հանրապետությունում:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և այլ օրենքներ:
Լիբանանի նախագահ Միշել Աունը և և առաջին տիկին Նադյա Չամին ժամանել են Երևան:
Երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ իր ցանկությունը միշտ էլ եղել է երկրում տիրող քաղաքական լարված իրավիճակին հանգուցալուծում տալը:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի հյուրերին սպասարկող տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 8:30-ից մինչև ժամը 10:30 արգելվելու է երթևեկությունը Աճառյան փողոցից դեպի Կենտրոն՝ Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց թույլատրել գրավի կիրառումն իր պաշտպանյալի նկատմամբ՝ որպես այլընտրանքային խափանման միջոց կալանքին:
Ինչպես հաղորդում է Get French Football News-ը, «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը կհեռացվի իր պաշտոնից մինչև շաբաթվա վերջ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած 25 անձի ինքնություն, ովքեր ներգրավվել են որպես մեղադրյալ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի բացմանը:,
Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը:
Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը օրեր առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևում է իր և կառավարության հասցեին հնչող քննադատություններին: Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ապառիկ վարկավորման զարգացման եւ կատարելագործելու նպատակով պայմանագիր է կնքել ՎիվաՍել-ՄՏՍ հետ: ՎՏԲ-Հայաստան Բանկը աշխատում է իր հաճախորդների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծել եւ ներկայացնում է արագ վարկավորման նոր պայմաններ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ տարածաշրջանի կարևորագույն հարցերից մեկը:
Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, հոկտեմբերի 14-15-ն առանձին շրջաններում, հոկտեմբերի 12-13-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև։
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հանդես է եկել թագավորությունում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման այն հանցակիցների կողմից ահաբեկչական գործողությունների աճող հավանականության մասին նախազգուշացմամբ, որոնց արգելվել էր մեկնել արտասահման:
Ժամանակակից տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական նախադրյալները բաց սահմաններն են, ռեսուրսների ազատ տեղաշարժը, մրցակցության հավասար պայմանները: Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ելույթ ունենալով Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում:
Հոկտեմբերի 9-ին ֆրանկաֆոն ավանում տեղի ունեցավ «Ազատ միասին» երիտասարդական շարժման գործիքակազմի ներկայացումը, և տրվեց թվային հավելվածի մեկնարկը:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրամանով Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ։
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի գործարար և բարերար Լեւոն Հայրապետյանի մահվան հանգամանքները, ով դատապարտվել էր ազատազրկման խարդախության մեղադրանքով:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը կողմ է, որպեսզի այս տարվա դեկտեմբերին Հայաստանում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ, ըստ նրա, ներքին քաղաքական կյանքը հասել է մի կետի, որտեղ ընտրություններ անկասկած պետք է լինեն։
Կառավարությունը բավարարեց «Տեքսաս փրոդաքշն» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախ է, որ Ազգային ժողովի որոշ պատգամավորներ լսեցին ժողովրդի ձայնը և արձագանքեցին: Այս մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կգնահատի որոշ պատգամավորների՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը:
Զվարթնոց» օդանավակայան հոկտեմբերի 10-ին ժամանեց ավստրալահայ Արա Աղաջանյանի և Մարինա Օգանեսյանի ընտանիքն իրենց երկու երեխաների հետ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում այսօր հետևել է հայ-ռուսական համատեղ գնդային զորավարժություններին։
«Վայոց ձորի բնակիչները դժգոհում էին, որ հեղափոխությունը չի հասել Վայոց ձոր: Երբ առաջարկ ստացա մարզպետ լինելու, առանց երկար մտածելու՝ միանգամից համաձայնել եմ, որպեսզի հեղափոխության շունչն ու հեղափոխությունը հասնի Վայոց Ձոր, և բնակիչներն իրենց կյանքի վրա զգան այդ փոփոխությունները»:
«Քաղաքապետերն ընտրված անձինք են, և հետևաբար՝ մարզպետը լիազորություն չունի նրանց աշխատանքից ազատելու»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լոռու նորանշանակ մարզպետ, նախկինում՝ նույն մարզի փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ խոսելով Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանի հետ աշխատելու մասին:
Բրիտանացի ռոք-երաժիշտ Օզի Օսբոռնը հայտնվել է հիվանդանոցում: Այդ մասին հայտնել է Page Six-ը՝ վկայակոչելով երգչի կնոջը: Նշվում է, որ արտիստը վնասել է ձեռքը՝ խփելով դռանը: Աստիճանաբար վերքի տեղում այտուց է առաջացել, ինչից հետո Օսբոռնը դիմել է կլինիկա: Կատարողի արյան մեջ երկու վարակ են գտել:
Հոկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում։