Բաժիններ՝

Անրին կարող է «Մոնակոյի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Ժարդիմին

Ինչպես հաղորդում է Get French Football News-ը, «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը կհեռացվի իր պաշտոնից մինչև շաբաթվա վերջ:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ «Մոնեգասկների» նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ ֆրանսիացի մասնագետ Թիերի Անրին: Տվյալ պահին «Մոնակոյի» ղեկավարությունը բանակցություններ է վարում ֆրանսիացու հետ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անրին հանդիսանում է «Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդը:

Ֆրանսիայի առաջնության 9 տուրերից հետո թիմը գրավում է 18-րդ հորիզոնականը՝ հավաքելով ընդամենը 6 միավոր: Դա վատագույն մեկնարկն է՝ սկսած 1973 թվականից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս