Բաժիններ՝

Մի արեք դա. Ինչ-որ դատարկ անկյուն թողեք

25 իմաստուն մտքեր կյանքի պարզության մասին

Եթե դուք չեք ապրում կյանքով, որն ազատել եք այն ամեն անպիտան բաներից, որով իրենք կյանքը լցրել են շատ մարդիկ, այդ կյանքում շատ ազատ տեղ է մնում կարևորի համար: Նրանում չկան անընդհատ զբաղվածությունն ու արագ ընթացքը, այլ կան մտածողությունն ու արվեստը, սիրելի մարդկանց հետ շփումները, բնության գրկում ժամանակ անցկացնելը և ֆիզիկական ակտիվությունը:

Դա չի նշանակում, որ այդ կյանքում դժվարություն ու անկարգություններ չեն լինելու: Դուք ապրում եք աշխարհում, այլ ոչ նրանից հեռու, ինչպես ինչ-որ վանական: Դուք ունեք իրեր, տեխնիկա, և դուք պարբերաբար զբաղված եք լինում: Պարզապես կրճատեք այդ ամենը, որպեսզի կյանքում տարածություն առաջանա:

Ի՞նչ է նշանակում՝ պարզ կյանքով ապրել:

• Տան ու աշխատավայրի տարածքի մաքրությունը հանգեցնում է նրան, որ մաքրվում է նաև ձեր գիտակցությունը: Այն, ինչը ձեզ տեսողականորեն շեղում է, ավելի շատ է ձեզ ծանրաբեռնում, քան կարծում եք:

• Առանց շտապելու խաղաղ առավոտը բավականին արժեքավոր բան է: Վաղ արթնացեք, որպեսզի հանգիստ կարդալու ժամանակ ունենաք, ինչ-որ բան գրեք, մեդիտացիայով զբաղվեք:

• Դուք չեք սկսի պարզ կյանքով ապրել, քանի դեռ չեք հրաժարվել վաղուց սովորական դարձած ինչ-որ բանից:

• Հրաժարվելը բարդ է լինում, բայց դա կհեշտանա, եթե դա փորձեք անել մեկ ամսվա ընթացքում: Ինչ-որ բանից հրաժարվեք մեկ ամսվա ընթացքում ու տեսեք` դա ձեզ դո՞ւր գալիս է, թե՞ ոչ:

• Կաբելային հեռուստատեսությունից հրաժարվելը կարող է ձեր ընտանիքի ամենաարդյունավետ գործողություններից մեկը լինել: Այլևս ամեն հիմար բանի գովազդ չեք դիտի գոնե:

• Շոփինգը թերապիա չէ: Դա ժամանակի ու գումարի դատարկ վատնում է:

• Եթե դուք ձեր կյանքը լցնում եք շեղող գործոններով, հավանական է, որ բանն այն է, որ դուք վախենում եք իմանալ, թե ինչպիսին է կյանքն առանց շարունակ համացանցում լինելու, առանց սոցցանցերի, նորությունների, հեռուստացույցի, խաղերի ու համեղ բաների:

• Պարզ, ամբողջական, առողջ սնունդը միայն ֆասթ-ֆուդից ավելի օգտակար չէ: Դա նաև հաճույք է:

• Դուք պետք է ժամանակ հատկացնեք կարևոր բաներին` երեխաների, ամուսնու կամ կնոջ հետ ժամանակ անցկացնելուն, որպեսզի արարեք, ստեղծագործեք, սպորտով զբաղվեք: Մնացած ամեն ինչը հետաձգեք, սակայն դրա համար ժամանակ գտեք:

• Պարզ կյանքի նկատմամբ թույլ տված ամենասարսափելի մեղքն ինքդ քեզ վրա չափազանց շատ պարտավորություններ վերցնելն է:

• Ժամանակ հատկացրեք մանրուքներին, որոնք այնքան կարևոր են. կարդացեք երեխայի համար, զբոսնեք նրա հետ, ննջեք միասին:

• Կան որոշակի բաներ, որոնցով պետք է զբաղվել գրեթե ամեն օր` կարդալ, գրել, առողջ սնունդ ուտել, խաղալ երեխաների հետ:

• Շատ հեշտ է կյանքն ինչ-որ բանով լցնելը: Շուրջդ այնքան բաներ կան, որոնք հիասքանչ են թվում: Մենք լսում ենք այն մասին, թե ինչով են զբաղվում ուրիշները, և մենք նույն պահին ուզում ենք դա մեր կյանք բերել: Եվ մենք նույն պահին մոռանում ենք, որ այդքան շատ բան մեր կյանք բերելով` մենք տարածություն ենք խլում մանևրների համար: Իսկ դա շատ կարևոր բան է:

• Ինչ-որ շատ գերազանց մի բանից հրաժարվելով` դուք «այո» եք ասում իսկապես շատ կարևոր բանի:

• Այն, ինչը մեզ շեղում է, շատ գայթակղիչ է, սակայն՝ նաև շատ կործանարար:

• Իհարկե, գայթակղիչ է ողջ օրդ մինչև վերջին րոպեն լցնելն ինչ-որ արդյունավետ կամ հաճելի բաներով: Մի արեք դա: Ինչ-որ դատարկ անկյուն թողեք:

• Մենք չափազանց մեծ նշանակություն ենք տալիս գրավիչ զբաղմունքներին: Դա անցողիկ բան է ու այնքան էլ կարևոր չէ:

• Մենք նաև գերագնահատում ենք արդյունավետության նշանակությունը: Կենտրոնացումը, առաջնայնություններն ու արդյունավետությունն առավել կարևոր են, ինչպես նաև սիրելի մարդու հետ զբոսանքը:

• Եթե դուք չսովորեք առանց որևէ բանի վրա շեղվելու՝ լուռ, միայնակ նստել խաղաղ սենյակում, դուք չեք կարող պարզեցնել ձեր կյանքը:

• Իրեր գնելը ձեր խնդիրները չի լուծում. չի լուծում նաև ուտելիքը:

• Կարևորն այն չէ, որ քիչ իրեր ունեք: Կարևոր է, թե որքան իմաստ ենք մենք դնում այդ իրերի մեջ:

• Ավելի լավ է գրադարակում ունենալ 6 գիրք, որոնք դուք հաստատ կարդալու եք, քան հարյուրավորները, որոնց, միևնույն է, երբեք չեք հասնելու:

• Ճանապարհորդելով` դուք ձեզ ավելի ազատ եք զգում, ոչ այնքան պարտավորված ու ծանրաբեռնված, ավելի քիչ հոգնած: Դա վերաբերում է ողջ կյանքին:

• Ձեր ուշադրությունը ձեր ունեցած ամենաթանկ բանն է: Նվիրեք դա այն մարդկանց, ում սիրում եք, այլ ոչ թե՝ ինչ-որ համացանցային ծաղրածուների: Տվեք այն ամենակարևոր աշխատանքին, այլ ոչ թե՝ սոցցանցերին:

• Երբեմն շեղվելը լավ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս