
Ինչպես նորաձևությանը խելամտորեն վերաբերվել. 7 պարզ կանոններ

Եթե վատ տրամադրություն ունեք, խանութներ մի այցելեք, swap-երեկույթներ կազմակերպեք և տարին մի քանի անգամ թարմացրեք զգեստապահարանը: ELLE.ru-ն ներկայացնում է 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն խելամտորեն վերաբերվել նորաձևությանը:
1. Յուրաքանչյուր եղանակից առաջ ցուցակ կազմեք, թե ինչ եք պատրաստվում կրել առաջիկա ամիսների ընթացքում:
«Buy less. Choose well», եթե մեջբերենք Վիվյեն Վեսթվուդին: Այս մոտեցումը կհամակարգի Ձեր զգեստապահարանը և կպաշտպանի չպլանավորված գնումներից:
2. Ոչ պետքական իրերը հանձնեք վերամշակման կամ նվիրեք:
Փորձը ցույց է տալիս, որ եթե Դուք հագուստի որևէ նմուշ չեք կրել մեկ տարվա ընթացքում, ապա երբեք չեք կրելու այն:
3. Իրեր գնեք այլ մարդկանցից:
Եվ վաճառեք Ձեր իրերը: Ֆեյսբուքյան խմբերը կօգնեն այս հարցում:
4. Մասնակցեցք իրերի փոխանակման միջոցառումներին:
Կազմակերպեք swap party-ներ (իրերի փոխանակման երեկույթ). թխվածքաբլիթներ թխեք, հրավիրեք ընկերուհիներին և փոխանակվեք զգեստներով, որոնք չեք կրում:
5. Հետաքրքրվեք այն իրերով, որոնք պատրաստվում եք գնել:
Նախքան գնումներ կատարելը ուսումնասիրեք շուկան:
6. Մի կենտրոնացեք միտումների վրա:
Դուք մտնում եք խանութ տրամադրությունը բարձրացնելու համար: Այնպես որ, գնեք այն, ինչը Ձեզ ամենից շատն է երջանկացնելու:
Պատրաստեց Անի Գաբուզյանը