Toyota-ն հետ է կանչում ավելի քան 2,4 մլն հիբրիդային ավտոմեքենա
Toyota ճապոնական ավտոկոնցեռնն ամբողջ աշխարհից ավելի քան 2,4 մլն հիբրիդային ավտոմեքենա է հետ կանչում շարժիչների հետ կապված խնդրի պատճառով: Այդ մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ հետկանչի ենթակա է տարբեր մոդելների 2,43 մլն ավտոմեքենա, ներառյալ հայտնի Prius-ը:
Հաղորդվում Է, որ Ճապոնիայում հետ է կանչվելու մոտավորապես 1,25 մլն ավտոմեքենա, ԱՄՆ-ում՝ 830 հազար մեքենա ու եւս 290 հազար ավտոմեքենա՝ Եվրոպայում:
Ընկերության տվյալների համաձայն, արձանագրված անսարքությունը «կարող է հանգեցնել շարժիչի ինքնաբերական անջատման»: Այս անսարքության հետ կապված միջադեպերի վերաբերյալ մինչ այժմ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: