
«Կենտրոն» հ/ը-ում չգիտեն, թե ինչու Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը չի հեռարձակվում իրենց եթերով. armtimes.com

Հոկտեմբերի 4-ին, ժամը 22:10-ին, «Կենտրոն» հ/ը-ի եթերում նախատեսված էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը՝ «Ուրվագիծ» հաղորդման շրջանակներում: Սակայն նախատեսված ժամին հարցազրույցի փոխարեն եթեր հեռարձակվեց հեռուստասերիալ:
«Ուրվագիծ» հաղորդման վարող եւ հեղինակ Պետրոս Ղազարյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց՝ ինքը եւս զարմացած է, որ հարցազրույցը եթեր չի գնում: «Ես չգիտեմ, ես չեմ կարող հեռարձակման համար պատասխան տամ: Ես գիտեմ, որ հարցազրույցը եղել է, մնացածը չգիտեմ, թե ինչու չկա: Ես էլ ձեր նման»,- մասնավորապես, ասաց նա:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, որպեսզի պարզեինք, թե ինչու հարցազրույցը եթեր չի հեռարձակվում: Նրա համապատասխան գրառման տակ ֆեյսբուքյան օգտատերերը եւս հետաքրքրվում են այդ հարցով, սակայն կրկին արձագանք չկա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: