
«Նորից աշխատել Մոուրինիոյի հե՞տ: Իսկ ինչո՞ւ ոչ». Կրիշտիանու Ռոնալդու

Հիմա երկու պորտուգալացիների համար էլ հեշտ չէ:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեմ չէ նորից աշխատել իր հայրենակից Ժոզե Մոուրինիոյի հետ:
«Նորից աշխատել Մոուրինիոյի հե՞տ: Իսկ ինչո՞ւ ոչ: Նա թոփ մասնագետ է, և ես պատրաստ եմ դա նորից ասել: Ես հիասքանչ մարզիչներ եմ ունեցել, բայց Ժոզե Մոուրինիոն յուրահատուկ վերլուծական միտք ունի, նա յուրաքանչյուր գործի մոտենում է ամենափոքր դետալների նկատմամբ մեծ պատասխանատվությամբ»,- Կրիշտիանուի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Ռոնալդուն խաղացել է Ժոզեի ղեկավարությամբ 2010-13 թվականներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը