
«Միլանը» հետաքրքրված է Զլատան Իբրահիմովիչի վերադարձով

Այսօր լրացավ Զլատանի 37 տարին. գերազանց օր շվեդի մասնակցությամբ հնչեղ շշուկի համար:
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, «Միլանում» դիտարկում են «Լոս Անջելես Գելեքսիի» աստղի հետ բանակցությունների հնարավորությունը: «Ռոսոներների» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն՝ ի դեմս շվեդի, տեսնում է հասանելի տարբերակ հարձակման գիծն ուժեղացնելու համար:
Իբրահիմովիչի պայմանագիրը MLS-ի ակումբի հետ լրանում է 2019թ. դեկտեմբերին: Ավելի վաղ շվեդը հայտարարել էր, որ դեմ չէր լինի ավարտել կարիերան հարազատ «Մալմիոյում»:
«Միլանում» անցկացրած 2 մրցաշրջանների ընթացքում Իբրան վերցրել է Սկուդետոն և դարձել է 56 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը