Բուլկի
Բաղադրատոմս
1 կգ ալյուր
1 ճաշի գդալ խմորիչ
1 սուրճի բաժակ բուսական յուղ
3 ճաշի գդալ շաքարավազ
3 ճաշի գդալ մեղր
ջուր
Ալյուրը մաղել սեղանի վրա, փոս բաց անել, մեջ լցնել շաքարավազը, խմորիչը, ջուրը: Թողնել, որպեսզի խմորիչը բացվի, ավելացնել բուսական յուղ, այնքան ջուր, որ ստացվի կպչուն, միջին պնդության խմոր:
Թողնել այնքան, որ խմորը բարձրանա: Ձեռքերը թեթև թաթախել բուսական յուղի մեջ և հունցել խմորը: Թողեք, որ այն հանգստանա: Գործողությունը կրկնել 2 անգամ:
Հետո խմորը բաժանել մանր գնդերի, ձևավորել՝ ըստ ճաշակի, դասավորել թիթեղի վրա, ցելոֆանով ծածկել և թողնել, որ այն հասունանա:
Թխել ջեռոցում: Երբ պատրաստ լինի, հանել բուլկիները, վրան տաք-տաք վիճակում հատուկ խոհարարական վրձինով քսել մեղրը, 2-3 րոպե նորից դնել ջեռոցը, հանել, թողնել սառչի, մատուցել: