Բաժիններ՝

Էմերին արգելել է Լյովին մտնել «Արսենալի» բազա՝ Օզիլի հետ խոսելու

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը չի կարողացել խոսել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ:

Գերմանացի մասնագետը մի քանի անգամ փորձել է հանդիպել Օզիլի հետ այն բանից հետո, երբ վերջինս հեռացել էր Գերմանիայի ազգային հավաքականից: Սակայն, ֆուտբոլիստը ոչ մի անգամ Լյովին ընդառաջ չի գնացել:

Գերմանացի մասնագետը Գերմանիայի ազգային հավաքականի մյուս մարզչի՝ Օլիվեր Բիրհոֆի հետ մեկնել է Լոնդոն՝ «Արսենալի» բազա՝ կիսապաշտպանի հետ հանդիպելու համար: Սակայն մարզիչներին արգելվել է մուտք գործել բազա լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ունայի էմերիի հրամանով: Ամենայն հավանականությամբ, Էմերին արգելել է Լյովին մուտք գործել մարզաբազա Օզիլի խնդրանքով:

Հիշեցնենք, որ ամռանը Մեսութ Օզիլը հայտարարել էր, որ հեռանում է Գերմանիայի ազգային հավաքականից:

«Ինձ համար շատ դժվար էր այս որոշումը կայացնել: Ես միշտ ներդնում եմ բոլոր ուժերս, որպեսզի օգնեմ իմ թիմակիցներին, մարզիչներին և Գերմանիայի ժողովրդին:
Բայց ինձ համար չէ այն, որ Գերմանիայի ֆուտբոլի միության բարձրաստիճան պաշտոնյաները չեն հարգում իմ թուրքական արմատները և ինձ ներքաշում են քաղաքական քարոզչության մեջ: Դա չէ այն պատճառը, որ ես ֆուտբոլ եմ խաղում: Ես չեմ կարող նստել և համբերել: Ռասիզմը չի կարող լինել ընդունելի»,- գրել է Օզիլը:

Օզիլին սկսեցին քննադատել Գերմանիայում, քանի որ նա լուսանկարվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս