Բաժիններ՝

Վարշավայի օդանավակայանում երեք հայ է ձերբակալվել կոկաին տեղափոխելու համար

Վարշավայի օդանավակայանում երեք հայ տղամարդու են ձերբակալել, ովքեր ներքնազգեստի մեջ ընդհանուր  770 գրամ կոկաին են թաքցրել: Ինչպես հաղորդում լեհական thenews.pl ռադիոյի կայքը, ոստիկանության տվյալներով 23-ամյա, 35-ամյա և 44-ամյա տղամարդիկ Բարսելոնայից Երևան ժամանելիս են եղել:

Նշվում է, որ Վարշավայի օդանավակայանում սահմանապահները նկատել են, որ տղամարդիկ տրանզիտային գոտում դեպի Երևան իրենց չվերթին սպասելու ընթացքում տարօրինակ վարք են դրսևորել:

Սահմանապահները խուզարկել են կասկածելի վարք դրսևորող  տղամարդկանց, ինչի արդյունքում նրանց ներքնազգեստի մեջ  ընդհանուր 4 փաթեթ կոկաին են հայտնաբերել:

Փորձաքննությունը պարզել է, որ փաթեթներում բարձր որակի կոկաին է:

Տղամարդկանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս