Բաժիններ՝

Զբոսաշրջիկները Դուբայում կկարողանան տեսնել ամենաթանկ կոշիկը

Դուբայի զբոսաշրջիկները կկարողանան տեսնել ոսկուց պատրաստված եւ ադամանդներով զարդարված 17 մլն ամերիկյան դոլար արժողությամբ ամենաթանկ կոշիկը: Այդ մասին հայտնել է The National-ը:

Կոշիկները զարդարված են 15-ական կարատ քաշով երկու ադամանդներով, իսկ եզրաքուղում շողշողում են մեծությամբ ավելի փոքր 236 քարեր:

Այդ կոշիկները սեպտեմբերի 26-ին կցուցադրվեն Burj Al Arab-ում՝ ոսկերչական կոշիկի վերջերս թողարկված հավաքածուի հետ միասին, որի պատրաստման համար օգտագործվել են ադամանդներ, սուտակներ, ոսկի եւ մարգարիտ: Նոր հավաքածուն ներառում է 25 հազար դոլար արժողությամբ սանդալներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://www.instagram.com/p/Bn6bInfH1Td/?utm_source=ig_embed

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս