ԿԸՀ -ն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը. վերջնական ամփոփումը կլինի 7 օր անց
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը։ Վերջնական արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ին։
Այս մասին սեպտեմբերի 24-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Կազմվել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների նախնական արձանագրություն այն նախնական արդյունքների հիման վրա, որոնք երեկ հրապարակվել են»,- ասաց Մուկուչյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու օրինակից արձանագրություն կազմեց, որը ստորագրվեց հանձնաժողովի բոլոր անդամների կողմից։
Ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա ընտրություններից հետո 7-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին։