
«Դե Խեան Մեսսին է դարպասապահների շարքում». Բեն Ֆոսթեր

«Ուոթֆորդի» դարպասապահ Բեն Ֆոսթերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի մասին:
«Դե Խեան Մեսսին է դարպասապահների շարքում: Նա արդեն երկար տարիներ է աշխարհի լավագույն դարպասապահն է: Այժմ նա պարզապես շքեղ է:
Սեյվերը, որ նա կատարում է վճռական պահերին, պարզապես հրաշք են: Նրան անընդհատ դա հաջողվում է: Այնպիսի տպավորություն է, որ նա անգամ չի լարվում:
Եթե որևէ երիտասարդ դարպասապահ ուզում է իմանալ, թե ինչպես դառնալ իրական դարպասապահ, նա պետք է նայի դե Խեային: Նրա ուժը նրա բնական կարողությունների մեջ է: Ես գիտեմ, որ նա աշխատասեր չէ, բայց նա դրա կարիքը չունի»,- նշել է Ֆոսթերը:
Սիրարփի Աղաբաբյան