
ՊՍԺ-ն հետաքրքրված է Զիդանի ծառայություններով

Փարիզեցիները դիտարկում են թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Զինեդին Զիդանին հրավիրելու հնարավորությունը:
Այս ամառ ՊՍԺ-ն գլխավորեց Թոմաս Տուխելը, սակայն գերմանացի մասնագետը կարող է կորցնել աշխատանքը Չեմպիոնների լիգայում ֆրանսիական թիմի հերթական ձախողման դեպքում:
Ինչպես հաղորդում է Le10Sport-ը, Տուխելի փոխարինողը ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է դառնալ Զինեդին Զիդանը: Ըստ պարբերականի տեղեկության՝ ամռանը Փարիզն արդեն դիմել է «Ռեալի» նախկին մարզչին, սակայն Զիդանը մերժել է, քանի որ ցանկացել է հանգստանալ մադրիդյան ակումբի հետ աշխատանքից հետո:
Վերջերս Զիդանը հայտարարել էր մարզչական աշխատանքին վերադառնալու պատրաստակամության մասին, և աղբյուրը տեղեկացնում է, որ ՊՍԺ-ն դեռ մտքում պահում է ֆրանսիացու տրաբերակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը