Բաժիններ՝

«ՉԼ-ում բարդ կլինի ոչ միայն «Նապոլիի», այլ նաև մեր մրցակիցների համար». Կարլո Անչելոտի

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները: Նեապոլիտանցիները C խմբի շրջանակներում կխաղան ՊՍԺ-ի, «Լիվերպուլի» և «Ցրվենա Զվեզդայի» հետ:

«Մենք դժվարի խումբ ենք ընկել: Մենք խաղալու ենք երկու թիմերի հետ, որոնք կարող են հաղթել Չեմպիոնների լիգան՝ ՊՍԺ-ն և «Լիվերպուլը»: Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ բարդ կլինի ոչ միայն մեզ համար, այլ նաև մրցակիցների»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը:

Նախորդ մրցաշրջանում «Նապոլին» չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ՝ առաջ թողնելով «Մանչեսթեր Սիթիին» և «Շախտյորին»:

ՊՍԺ-ն և «Ցրվենա Զվեզդան» իրենց երկրների չեմպիոններն են, «Լիվերպուլը»՝ նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ֆինալիստ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս