Բաժիններ՝

Հրդեհ Երևանի կենտրոնում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Օգոստոսի 30-ին` ժամը 19:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ այրվում է Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:53-ին, մարվել՝ 20:07-ին:

Մասամբ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 15 քմ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս