Հայտնի է Վարդանանց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում վթարից տուժածների ինքնությունը
Օգոստոսի 30-ին Վանաձոր քաղաքի Վարդանանց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարից տուժածների առողջական վիճակը բավարար է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ բախվել են «Lexus GX 470» (վարորդը՝ Ա. Բ., ծնված 1973 թ.) և «Opel Astra G» (վարորդը՝ Ս., ծնված 1988 թ.) մակնիշերի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների վարորդները և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Վ. (ծնված 1945 թ.) և Ա. (ծնված 2000 թ.) Գ.-երը, հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: