
Կառավարությունը հաստատեց Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը: Նախագծով առաջարկվում է ռազմարդյունաբերական համալիրի արդյունավետ և լիարժեք աշխատանքն ապահովելու նպատակով սահմանել ռազմարդյունաբերական հանձնաժողովի հիմնական խնդիրները և գործունեության բնագավառը, հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ու հաստատել հանձնաժողովի անհատական կազմը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը (հանձնաժողովի նախագահ), ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար (հանձնաժողովի նախագահի տեղակալ), ՀՀ պաշտպանության նախարարը, ՀՀ արտաքին գործերի նախարարը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, Ֆինանսների նախարարը, Տարածքային կառավարման և զարգացման նախարարը, Արտակարգ իրավիճակների նախարարը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, Կրթության և գիտության նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահը, Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը (հանձնաժողովի քարտուղար), Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը:
Նախագծով հաստատվում է ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը, որը կսահմանի ռազմարդյունաբերական հանձնաժողովի լիազորություններն ըստ օրենքի և կկանոնակարգի բնագավառում իրականացվող գործառույթները: