
Չնայած Մոուրինիոյի հետ կոնֆլիկտին՝ Մարսիալը կարող է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անթոնի Մարսիալը մոտ է ակումբի հետ նոր պայմանագրի համաձայնեցմանը, չնայած հնարավոր տեղափոխության մասին տեղեկություններին:
Ինչպես պնդում է The Times-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստը, ում հարաբերությունները թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ վատթարացել են, որոշում է կայացրել մնալ «Կարմիր սատանաների» կազմում: Մարսիալը վստահ է, որ կմնա ակումբում ավելի երկար ժամանակ, քան պորտուգալացի մասնագետը, ում վրա մեծ ճնշում է գործադրվում «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ բավարար արդյունքների պատճառով: Ֆրանսիացու նոր պայմանագիրը նախատեսված է 5 տարվա համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոուրինիոն հույս չի դնում Մարսիալի վրա, սակայն մանկունյանցիների ղեկավարությունը հրաժարվում է նրան վաճառել: