ՌԴ Հարավային ռազմական օկրուգում զինավարժանքներ են մեկնարկել հատուկ նշանակության ստորաբաժանումների (ՀՆՍ) ավելի քան 2,5 հազար զինծառայողների մասնակցությամբ:
«Կառավարությունն առաջին հարյուր օրվա ընթացքում ինչ իրականացնում էր, ճիշտ էր, պետք էր նույն ձևով շարունակել։ Ես չգիտեմ, թե ովքեր են այդ խորհուրդը տվել վարչապետին՝ նման տոնայնությամբ հանդես գալու, և անգամ, եթե այս պահին դատական անկախության այս կամ այն գործունեությունը հակասում է քո քաղաքական շահերին, պետք է կյանքի գնով պահպանել դատական իշխանության անկախությունը»:
Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն օգոստոսի 20-ին անցկացնում են 1950-1953 թվականների Կորեական պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների՝ վերջին գրեթե երեք տարվա ընթացքում առաջին հանդիպումը:
ՀՀ գլխավոր դատախազությունը օգոստոսի 20-ին բողոք է ներկայացնելու Վճռաբեկ դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Օգոստոսի 18-ին՝ ժամը 22:50-ի, սահմաններում Արցախի Հանրապետության մայրաքաղաքի բնակիչ 1988թ. ծնված Է. Ս-ն, վարելով «ՎԱԶ 21213» ավտոմեքենան, Ստեփ ԳԵՍ փողոցի թիվ 1 տան դիմացի ճանապարհահատվածում բախվել է հեծանվով երթևեկող 1990թ . ծնված Վ. Դ-ին, ինչից հետո տեղափոխել է հիվանդանոց:
Կենաց ասելով միջազգային հարաբերություններ չեն կառուցում. Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադատնալով օգոստոսի 17-ի հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, մասնավորապես` արտաքին քաղաքականության վերաբերյալ դիտարկումներին:
Քաղաքագետ Արմեն Մինասյանը վերլուծել է միգրացիայի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական հրապարակումները և եզրակացրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքում հնչեցրած հայտարարությունները, թե Հայաստան ավելի շատ են գալիս, քան մեկնում, մեղմ ասած, իրականությանը չեմ համապատասխանում։
«Թալիբան» արմատական շարժման զինյալներն Աֆղանստանի հյուսիսի Կունդուզի նահանգում առեւանգել են երեք ավտոբուսի ուղեւորների:
Խուլիգանության մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և գրավով ազատ արձակումը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Օգոստոսի 19-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա. Առաքելյան 4/1 հասցեում հորդառատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է խանութները, Մ. Գոշ 6ա հասցեում ջուրը լցվել է շենքի նկուղը, Թումանյան 94 հասցեում ջուրը լցվել է ավտոտնակը, անհրաժեշտ է հրշեջ փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 20-ին` ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած հայերից մեկը մահացել է:
Թաիլանդի Սիրիքիթ թագուհուն, որը բարձր ջերմություն ուներ եւ հազում էր, հիվանդանոց են տեղափոխել:
Oգոստոսի 19-ին ՝ժամը 17:40-ին, Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 16:50-ին սննդային թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ են տեղափոխվել քաղաքացիներ:
Առնվազն տասը մարդ է զոհվել, եւս 24-ը՝ տուժել Ինդոնեզիայի խտաբնակ Լոմբոկ կղզում տեղի ունեցած նոր երկրաշարժի հետեւանքով:
Օգոստոսի 20-ին` ժամը 02:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 44/4 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվել է տնային կալանքից ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի ազատման հարցը կապակցել թուրքական Halkbank բանկի նկատմամբ հետաքննության դադարեցման հետ:
Օգոստոսի 20-ին` ժամը 00:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս–Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 20-ին՝ ժամը 02:58-ին, Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին նոր տվյալներ են հայտնի:
Բրյուսելի ոստիկանությունը ձերբակալել է Femen շարժման երկու ակտիվիստուհիների. նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել Գրանդ պլաս հրապարակում փռված ծաղկագորգի վրա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հունաստանը հաջողությամբ է ավարտել արտաքին մակրոֆինանսական օգնության երրորդ ծրագիրը եւ դուրս է եկել օտարերկրյա վարկատուների արտաքին կառավարումից, որի ներքո էր գտնվում 2010 թվականից:
Միջուկային գործարք կնքելու Թեհրանի որոշումը կարող էր սխալ լինել, քանի որ ԱՄՆ-ն այլ պետությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հիվանդագին կախվածություն ունի:
Օգոստոսի 20-ին` ժամը 00:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա, տուժածներ չկան:
Օգոստոսի 20-ին` ժամը 05:14-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:
Հրդառատ անձրևի հետևանքով ՀՀ Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Օգյուստ Ռոդենի կողմից ստեղծված արձանիկը 108 հազար եվրոյով վաճառվել է Կաննի աճուրդում: Այդ մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Besch Cannes Auction առեւտրի տունը:
Ծանոթացեք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի այս շրջաբերականին, որը սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։
Դերասանուհի Սքառլեթ Յոհանսոնը, Forbes հանդեսի վարկածով, գլխավորել է տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշը: