Բաժիններ՝

Femen-ի ակտիվիստներն ակցիա են կազմակերպել բրյուսելյան ծաղկագորգի վրա

Բրյուսելի ոստիկանությունը ձերբակալել է Femen շարժման երկու ակտիվիստուհիների. նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել Գրանդ պլաս հրապարակում փռված ծաղկագորգի վրա:

Աղջիկները հանդես են եկել չորս երեխաներով սերբիացի բազմազավակ մոր ձերբակալման եւ նրան միգրացիոն կենտրոնում տեղավորելու դեմ: Օգոստոսի 19-ին այս մասին հայտնել է Le Soir թերթի բելգիական բաժանմունքը:

Բողոքավորների հագին կային սոսկ սեւ կիսավարտիքներ: Ակտիվիստուհիների կրծքին երեւում էին «Բելգիայի խայտառակությունը» մակագությունները: Նրանք ձեռքներին պահել էին «Սա սկանդալ չէ: Երեխաներին բանտ նստեցնելն է սկանդալ»: Աղջիկները հասցրել են բավականին տրորել ծաղկե ինստալացիան, նախքան կարգի պահապանների ձեռքն ընկելը:

Օգոստոսի 11-ին Բելգիայում ուժի մեջ է մտել այն հրամանագիրը, որը թույլ է տալիս միգրանտների ընտանիքները տեղավորել հատուկ կենտրոններում՝ հետագայում երկրից վտարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս