Բաժիններ՝

Անհայտ անձինք Անկարայում կրակ են բացել ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ

Անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա, տուժածներ չկան: Այդ մասին օգոստոսի 20-ին հայտնել է Haberturk հեռուստաալիքը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 5:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 06:00-ին): Սպիտակ գույնի մարդատար ավտոմեքենայից, որն ընթանում էր Աթաթյուրքի ծառուղով, 4-5 կրակոց է արձակվել դեսպանատան վրա:

Գնդակները դիպել են դիվանագիտական ներկայացուցչությունը հսկող ոստիկանների տնակին: Պատահարի վայր են ժամանել ոստիկանության կարգախմբեր, սկսվել է հրաձիգների որոնումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031