Բաժիններ՝

Ով է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին. Forbes

Դերասանուհի Սքառլեթ Յոհանսոնը, Forbes հանդեսի վարկածով, գլխավորել է տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշը: Ցուցակը հրապարակվել է հրատարակության կայքում:

12 ամսվա ընթացքում 33-ամյա դերասանուհին վաստակել է 40,5 մլն դոլար: Ինչպես նշում է հանդեսը, վաստակած գումարի մեծ մասը Յոհանսոնին հիմնականում բերել է նրա մասնակցությունը ժողովրդականություն վայելող կոմիքսների վրա հիմնված «Վրիժառուները» կինոշարքին:

Ցուցակի երկրորդ տեղն զբաղեցնում է Անջելինա Ջոլին՝ 28 մլն դոլարով: Նա վարկանիշի այսքան բարձր տեղում է հայտնվել «Մալեֆիսենտա 2» ֆիլմին մասնակցության համար նրան վճարված կանխավճարի շնորհիվ, ֆիլմ, որը պետք է էկրան բարձրանա 2020 թվականին, գրում է Forbes-ը: Երրորդ դիրքում տեղավորվել է Ջենիֆեր Էնիսթոնը (19,5 մլն դոլար):

Ամենամյա վարկանիշում նրանց հաջորդում են «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջենիֆեր Լոուրենսը (18 մլն դոլար), Ռիզ Ուիզերսփունը (16,5 մլն դոլար), Միլա Կունիսը (16 մլն դոլար), Ջուլյա Ռոբերթսը (13 մլն դոլար), Քեյթ Բլանշեթը (12,5 մլն դոլար), կատակերգու դերասանուհի Մելիսա Մաքքարթնին (12 մլն դոլար): Տասնյակը եզրափակում է «Հրաշք-կինը» կինոնկարի գլխավոր դերակատար իսրայելցի դերասանուհի Գալ Գադոթը, որը տարվա ընթացքում վաստակել է 10 մլն դոլար:

Forbes-ը հաշվի է առել դերասանուհիների վաստակը 2017 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակաշրջանում՝ մինչեւ հարկերի վճարումը:

Ընդամենը տասը ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները, հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, վաստակել են 186 մլն դոլար:
Անցյալ տարի այս վարկանիշը գլխավորել է 29-ամյա Էմմա Սթոունը, որն «Օսկար» է ստացել «Լա-Լա Լենդ» մյուզիքլում խաղացած դերի համար: Այն ժամանակ նրան հաջողվել էր վաստակել 26 մլն դոլար: Այս տարի դերասանուհին Forbes-ի ցուցակում չի հայտնվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս