Ըստ «Ա1+»-ի՝ «Ազգային անվտանգություն»կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նոր կառավարության առաջին 100 օրը «Սիրո և համերաշխության» օրեր չէին։
Օգոստոսի 17-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ընթացքում երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 22-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը մի շարք փողոցներում:
2008թ.-ի մարտիմեկյան ոճրագործության բացահայտման նպատակով ձեռնարկված քայլերով կառավարությունն ու իրավապահ մարմինները առաջընթաց են գրանցում Հայաստանում արդարադատության հաստատման ուղղությամբ` քայլ կատարելով նաև պետության նկատմամբ քաղաքացիների վստահությունն ու հարգանքը վերականգնելու համար:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը:
«ՀՔԾ-ն խոսում է Հայաստանի Հանրապետության անունից, և եթե նա ասում է, որ դատական ակտն ապօրինի է, ստացվում է՝ ՀՀ անունից դատական ակտը հայտարարվում է ապօրինի։ Նման հայտարարություններն իրենք իրենցով ապօրինի են, չի կարելի նման բան ասել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Ես հուսով եմ, որ Գլխավոր դատախազությունը կբերի վճռաբեկ բողոք, և Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ, որպեսզի չկարողանա խոչընդոտել գործի քննությանը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ նկատելով, որ ՀՔԾ-ն չի կարող բողոքարկել վերաքննիչի որոշումը։
Օգոստոսի 15-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում թիվ 13 երթուղու ավտոբուսի վարորդի արգելակելու հետեւանքով 54-ամյա մի կին ավտոբուսի սրահում վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Միգուցե արդեն ժամանա՞կն է քաղաքականությունը թողնել արհեստավարժ մասնագետներին, այլ ոչ թե այն դարձնել «բոցաշունչ կրքերի» գերին»։
«Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
«Օպերատիվ մարմինը ստանում է ինֆորմացիան, դրա հիման վրա վարկած է առաջ քաշվում, օպերատիվ մասը գաղտնի է և պետք չէ դրա մասին բարձրաձայնել, և քննչական մարմինը կարողանում է հայտարարություն անել օպերարտիվ տվյալների հիման վրա և նախնական քննության արդյունքում ստացած տվյալների հիման վրա»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ պաշտպանական թիմը որոշել է բողոքարկել Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման պատճառաբանությունը։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը։
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն անթույլատրելի է համարում այլոց գործունեությունն «անգրագիտություն» որակելը, ինչպես անում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։
«Որևէ մեկը չկասկածի, որ կարող է ներխուժել ոստիկանության ցանկացած ստորաբաժանում, կստանա համապատասխան պատասխան»,- ասաց նա։
Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Առաջիկայում կայանալիք Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Վայեցյանը:
Օգոստոսի 16-ին` ժամը 10:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 24 շենքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 16-ին՝ ժամը 09:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 14 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արարատի մարզի Սուրենավան գյուղում չրերի դարակն ընկել է քաղաքացու վրա, նա մահացել է:
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգին մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ից կրած պարտությունը:
ՀՀ կառավարությունը պատրաստվում է ապահովել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացման լավագույն որակ:
Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում օգոստոսի 5-ին տեղի ունեցած 7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 460-ի:
Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը և հարակից միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 408 մլն 945 հազար դրամ։
Ընթացիկ տարվա օգոստոսի 9-ից մինչև 15-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 30-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
«Ի սկզբանե, բոլորին հայտնի է նոր կառավարության, և անձամբ վարչապետի դիրքորոշումը, որ պետք է դադարեցվի այն արատավոր պրակտիկան, երբ դեսպանների նշանակումը եղել է քաղաքական հիմքերով, այսինքն՝ նշանակվել են դեսպաններ, որոնք բացարձակ կապ չունեն դիվանագիտության հետ և նրանց նշանակել են դեսպան՝ թոշակի ուղարկելու և այլ նպատակներով: Եվ հետևաբար, բոլոր նշանակումները կլինեն նշածս փիլիսոփայությանը համահունչ»:
Իտալիայի Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլուզման զոհերի որոնումը չի դադարել երկրորդ գիշերն անընդմեջ, բայց այն արդյունք չի տվել:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը անդրադարձել է մամուլում տարածված հրապարակումներին այն մասին, թե Յուրի Խաչատուրովը ՌԴ քաղաքացի է:
«Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ փաստաբանական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք առաջադրելու, հետախուզում հայտարարելու և կալանավորելու վերաբերյալ…»:
Անկարան մտադիր է թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը բարձրացնելու Վաշինգտոնի որոշումը բողոքարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում:
Օգոստոսի 16-ին՝ ժամը 11:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի գործարաններից մեկում չրերի դարակն ընկել է քաղաքացու վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: