«Հայաստանը գնում է դեպի քաղաքացիական պատերազմ». Գառնիկ Իսագուլյան. «Ա1+»

Ըստ «Ա1+»-ի՝ «Ազգային անվտանգություն»կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նոր կառավարության առաջին 100 օրը «Սիրո և համերաշխության» օրեր չէին։

Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ Հայաստանը գնում է դեպի քաղաքացիական պատերազմ.  «Պատկերացրեք այդ պատերազմի ընթացքում Ադրբեջանը հարձակվի, միանգամից Արցախը կկորցնենք, հետո էլ մեղքը կգցեն հակահեղափոխականների վրա, սա ու՞մ ծրագիրն է»։

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման ընթացքում ակտիվիստներից մեկը հարվածել է երկրորդ նախագահի պաշտպանությունը ապահովող անձին. « Ինչու՞ գործ չեն հարուցում, այդ հարվածողը գեյ էր, հետո էլ գեյերը հարձակվում ու ծեծում են ոստիկաններին, ովքե՞ր են կառավարում մեր երկիրը»։

Գառնիկ Իսագուլյանը իրեն այսուհետ հակահեղափոխական է անվանում։

Նա դիմում է վարչապետին. «Պարոն Փաշինյան, կանխեք էս ամեն ինչը, թե չէ վաղը ձեզ դատելու են այնպես, ինչպես հիմա ուրիշին եք դատում»։

«Ազգային անվտանգություն»կուսակցությունը մասնակցելու է ԱԺ սպասվող արտահերթ ընտրություններին. «Գործելու ենք ամենաընդդիմադիր դիրքերից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031