«Եթե Ռոբերտ Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի՝ որպես նախաքննությունը խոչընդոտելու փորձ». Սասուն Խաչատրյան

«Ես հուսով եմ, որ Գլխավոր դատախազությունը կբերի վճռաբեկ բողոք, և Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ, որպեսզի չկարողանա խոչընդոտել գործի քննությանը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ նկատելով, որ ՀՔԾ-ն չի կարող բողոքարկել վերաքննիչի որոշումը։

Ըստ նրա՝ այս պահին Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառված չէ, սակայն նրա շահերից չի բխում լքել երկիրը. «Եթե Ռոբերտ Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի՝ որպես նախաքննությունը խոչընդոտելու փորձ, վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ և կկիրառվի խափանման միջոց»։
Հարցին՝ ի՞նչ տարբերությունը Քոչարյանը ներսո՞ւմ է, թե՞ դրսում, նրա մտերիմները, օրինակ՝ Վլադիմիր Պուտինը, կարող են զանգել և փորձել ազդել քննության վրա, ՀՔԾ պետը պատասխանեց. «Շատ մեծ է տարբերությունը՝ Քոչարյանը ներսում է, թե դրսում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031