Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է միջազգային կառույցներին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկրօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ:
Ռուսաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների դեմ Մոսկվայում ցույցեր են անցկացվում:
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարության առնչությամբ:
Ազգային ժողովի պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության հիմնադիր Աշոտ Արսենյանը հայտարարություն է տարածել իր անունը վարկաբեկող արշավի, դրան նախորդող և հաջորդող իրադարձությունների մասին:
«Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է որակում Հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու ՀՀ ԱԳՆ հայտարարությունը»,- այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով իր բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրներին:
Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի նվազումը հանգեցրել է ոռոգման լուրջ խնդիրների:
Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց, որ գործող Քրեական օրենսգրքով նախատեսված 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին Մարտի 1-ի գործի շրջանակներում, ընդունվել է 2009 թվականին։
Հնդկաստանի հյուսիսում, մասնավորապես, Ուտար Պրադեշ նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է 49 մարդ:
Ճապոնական JCB Co. International-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի համագործակցության արդյունքում Հայաստանում սկսվել է JCB քարտերի սպասարկումը:
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասնում է 160-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի քույրը հերքել է երգչի՝ կոմայի մեջ ընկնելու լուրը:
«Կարծում եմ՝ նյութն ամբողջական չտիրապետելու արդյունքում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գտնում, որ Ռոբերտ Քոչարյանի արարքում հանցավորություն չկա, և գտնում եմ՝ Փաստահավաք խմբի գործունեության ընթացքում բավականին փաստեր են հավաքվել այդ կապակցություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը։
Հուլիսի 28-ի ցերեկը, 29-31-ին, օգոստոսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ իրեն ավելի հարմարավետ է խաղալ լոնդոնյան ակումբում, քան «Մանչեսթեր Յունայթեդում» Ժոզե Մոուրինիոյի ղեկավարությամբ:
Հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։
Ադրբեջանական բանակում հուլիսի 26-ին զինակիցների կողմից սպանվել է 1999թ. ծնված զինծառայող Արիֆ Մամեդովը:
Վ. Սողոմոնյանը նշեց, որ մնում է միայն պարզել, թե Բերիան ով է. «Եվ ես վստահեցում եմ՝ այդ Բերիային գտնելու ենք և նա պատժվելու է: Սա ՀՀ-ն է, իրավական բեսպրեդել չի լինելու, պաշտոնաթող նախագահին օրենքի և սահմանադրության խախտումներով անձնական ու քաղաքական հաշվեհարդար անելը չի անցնելու»:
«Մարտի 1-ի և մնացած նման գործերի չբացահայտումը խնդիրներ է առաջացնում երկրի համար»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արման Օրբելյանը:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն 26.07.2018թ-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ ԱՀ ՊԲ N զորամասի հաշվեկշռում գտնվող ԱԿ 74 տեսակի 1485892 համարի ինքնաձիգը հափշտակվել է անհայտ անձանց կողմից:
Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի ավիացիոն գնդացիրներով մարտավարական զորավարժության շրջանակներում կրակ է բացվել պայմանական թշնամու կարեւոր թիրախներին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը համարում է ապօրինի: Հրավիրված ասուլիսում Սողոմոնյանն իր անհամաձայնությունը հայտնեց Քոչարյանին առաջադրված մեղադրանքների կապակցությամբ և նշեց, որ պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը:
Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Արարատ-Արմենիա» ակումբը ներկայացրել է հերթական նորեկին:
Հուլիսի 28-ին, ժամը 10:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան Առինջի 1-ին միկրոշրջանի թիվ 4/2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:
Հուլիսի 27-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Մեղրիի մաքսակետ-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բետոնե արգելապատնեշին. վարորդը` 1992 թ. ծնված Արայիկ Միրզոյանը, տեղում մահացել է:
«Սեւան» Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենն «Արմենպրես»-ի հետ զրույցում անձամբ հերքեց տարածված տեղեկատվությունն առ այն, որ իր ինքնազգացողությունը վատացել է Սեւանա լճի ջուրը խմելուց հետո:
Ամեն տարի հուլիսի 28-ը` ի պատիվ Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ Բարուխ Բլամբերգի ծննդյան օրվա, նշվում է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Նպատակը` բնակչության շրջանում բարձրացնել գիտելիքները վիրուսային հեպատիտների, վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ:
Հուլիսի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Երևանյան փողոցների խաչմերուկում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանը և հայտնվել հանդիպակաց ուղեմասում, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: