Բաժիններ՝

Բոլիվիայի նախագահն ԱՄՆ-ին մեղադրել է Նիկարագուայում հաշտությունը խաթարելու մեջ

ԱՄՆ-ը փորձում է Նիկարագուայում ձախողել ազգային երկխոսությունը՝ կոչ անելով անցկացնելու պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրություններ: Հուլիսի 25-ին այս կարծիքն է հայտնել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը:

«ԱՄՆ-ը դրսեւորում է ինքնիշխան երկրների ներքին գործերին միջամտելու՝ իր մոզագորությունը եւ պահանջում է պաշտոնանկ անել Նիկարագուայի օրինական կառավարությանը վաղաժամկետ ընտրություններ գումարելու պատրվակով: Դա հարված է Նիկարագուայում երկխոսությանը եւ հաշտութայնը»,- գրել է նա Twitter-ի՝ իր էջում: Հուլիսի 24-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը Twitter-ում գրել Է, որ ԱՄՆ-ը Նիկարագուայի կառավարությանը կոչ է անում «վերջ դնելու բռնությանը եւ անցկացնելու վաղաժամկետ ընտրություններ»:

Ավելի վաղ կենտրոնամերիկյան հանրապետության նախագահ Դանիել Օրտեգան մերժել է քվեարկությունն այլ ժամանակ նշանակելու՝ ընդդիմության կոչերը՝ նշելով, որ դա երկրում կհանգեցնի իրադրության ապակայունացման: Երեք ամսվա ընթացքում Նիկարագուան ցնցում էին հակակառավարական ելույթները, որոնց համար առիթ էր ծառայել սոցիալական ապահովագրության բարենորոգումը:

Ցույցերն սկսվելուց հետո շատ չանցած, որոնք ուղեկցվում Էին բռնությամբ եւ մարդկային զոհերով, Օրտեգան հայտարարեց բարեփոխումները չեղարկելու մասին, սակայն դա չօգնեց նորմալացնելու իրավիճակը: Ոչ կառավարական «Հանուն մարդու իրավունքների նիկարագուական ասոցիացիայի» հաշարկների համաձայն՝ ապրիլի 19-ից մինչեւ հուլիսի 10-ը բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է ավելի քան 370 մարդ, 2,1 հազարը՝ վիրավորվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս