Բաժիններ՝

Կուրտուան կտեղափոխվի «Ռեալ»՝ 35 մլն եվրոյով. El Chiringuito

Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան, ով մեկ տարի անց կարող է ազատ գործակալ դառնալ, կվերադառնա Իսպանիայի առաջնություն, որտեղ նա նախկինում խաղացել է «Ատլետիկոյի» կազմում:

Ըստ El Chiringuito հեռուստաընկերության՝ «Ռեալը» 35 միլիոն եվրո կվճարի Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահի համար: Մադրիդյան ակումբը կարող է խզել պայմանագիրն իր ներկայիս դարպասապահ Կեյլոր Նավասի հետ:

Սակայն El Confidentalal-ն ունի այլ տվյալներ, ըստ որի՝ «Չելսին» Կուրտուայի համար պահանջում է առնվազն 50 միլիոն դոլար: Լոնդոնցիներն արդեն իսկ մերժել են «Ռեալի» երկու առաջարկները՝ 30 միլիոն և 35 միլիոն եվրո արժողությամբ + 10 միլիոն եվրո` բոնուսների տեսքով:

Կուրտուայի վաճառքից ստացված գումարը «Չելսին» մտադիր է ծախսել «Ռոմայի» դարպասապահ Ալիսոնին ձեռք բերելու վրա:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031