Բաժիններ՝

«Մեսսին, Ռոնալդուն և Նեյմարն արդեն հանգստանում են, իսկ Մոդրիչը խաղում է. նա լավագույնն է ԱԱ-2018-ում». Դալիչ

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը գովաբանել է թիմի ավագ Լուկա Մոդրիչին՝ միաժամանակ ծաղրելով ֆուտբոլի գլխավոր աստղերին:

«Մինչև ԱԱ-ն բոլորը խոսում էին Մեսսիի, Ռոնալդուի և Նեյմարի մասին՝ որպես լավագույն ֆուտբոլիստի մրցանակի գլխավոր հավակնորդների, բայց նրանք բոլորն արդեն հանգստանում են ծովափին, իսկ Լուկա Մոդրիչը դեռ խաղում է:

Նա գերազանց մրցաշրջան անցկացրեց «Ռեալի» հետ, նա 3 տարի անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգան, նա լավագույն ֆուտբոլիստն է այս մրցաշրջանում՝ անկախ այն բանից, թե ով կստանա ԱԱ-2018-ի «Ոսկե գնդակը»»,- ասել է Դալիչը:

Մոդրիչը ԱԱ-2018-ում խփել է 2 գոլ և կատարել է 1 փոխանցում: Հուլիսի 15-ին Խորվաթիան ԱԱ-2018-ի եզրափակչում կխաղա Ֆրանսիայի ընտրանու հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031