Արդարադատության նախարարն ընդունել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարն ու դեսպանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու և, մասնավորապես, դատաիրավական ոլորտում հարաբերությունները խորացնելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Դեսպան Կոպիրկինը վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կներդնի բոլոր ջանքերը հայ-ռուսական համագործակցությունն ամրապնդելու և այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031