Ինչպե՞ս ինքդ քեզ մոտիվացնել, երբ պատում է ծուլությունը
Մենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ծուլանում ենք ինչ-որ բան անել: Գիտնականները համարում են, որ բնավորության այդ գիծը մենք մեր նախնիներից ենք ժառանգել դեռևս հնագույն ժամանակներից, որոնք պետք է առավելագույնս պահպանեին իրենց էներգիան հաջորդ որսից առաջ:
Հետազոտության համաձայն՝ երբ մենք գտնվում ենք շարժման մեջ, մեր օրգանիզմն ընտրում է ավելի էներգախնայողական ռեժիմ՝ ծուլությունը:
Իսկ ինչ է տեղի ունենում այդ ժամանակ մեր գլխում:
Մարդու ուղեղն օգտագործում է մեր ընդհանուր էներգիայի մեկ հինգերորդ մասը, չնայած կշռում է ընդամենը 1000-2000 գ:
Նյարդակենսաբանները գտել են, որ միջինը մարդու ուղեղն արտադրում է օրական 50 000 միտք՝ ժամում 418 կմ Արագությամբ: Այնպես, ինչպես և ավտոմեքենայի մեջ, մարդկային ուղեղին էլ պետք է խնայել վառելիքը, ինչը և նա անում է՝ անցնելով ծուլության ռեժիմին:
Հոգեբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր և «Մտածիր դանդաղ… Որոշիր արագ» գրքի հեղինակ Դանիել Կանեմանը բացատրում է այսպես. «Ապացույցները համոզիչ են. գլխուղեղին ներկայացվող բարձր պահանջների կատարմանը միտված գործողությունները ինքնավերահսկողություն են պահանջում, ինչն էլ իր հերթին՝ ուժեր է խլում»: Այլ կերպ ասած, մեր մարմինն ու ուղեղը տրամադրված են այն բանին, որպեսզի հնարավորինս շատ էներգիա խնայեն:
Մտածողության կարևորությունը
Քանի որ էմոցիաներն ազդում են որոշում կայացնելու վրա, նրանք, անկասկած, ազդում են նաև մեր սովորությունների վրա: Մտածեք ձեզ որևէ վատ սովորության մասին, իսկ հետո հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչու եք դուք շարունակում դա անել, եթե հասկանում եք, որ դա վնասակար է:
Եթե դուք դիտարկեիք նույն տվյալները, ինչ գիտնականները, դուք կկարողանայիք հասկանալ, որ հենց ձեր մտքերն են ազդում նման խափանումների վրա:
Սթենֆորդի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Քերոլ Դուեքը գրում է.
«Հաջողության ու սեփական նպատակներին հասնելու վերաբերյալ տասնյակ տարիներ անցկացված հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել է, որ ընդամենը մեկ միտք կարող է փոխել իրավիճակը»:
Ստորև ներկայացնենք պրոֆեսորի եզրակացություններից մի քանիսը՝
- Խելքն ու տաղանդն ինքնին ձեզ հաջողություն չեն բերի
- սեփական տաղանդները գովերգելը չի մոտիվացնում ձեզ ու չի բարձրացնում ձեր ինքնագնահատականը, այլ, ընդհակառակը, քայքայում է այն
- աշխատամոլները գնահատում են իրենց ներդրումն ու գործադրված ջանքերն ավելի շատ, քան ի ծնե ունեցած ունակությունները: Օրինակ, Էյնշտեյնը հայտարարում էր, որ ինքը հանճար չէր, կամ, ինչպես Էդիսոնն էր հպարտանում, 100 փորձից իր մոտ հաջողվեց միայն մեկը
- նոր գիտելիքների նկատմամբ սերը կարևոր դեր է խաղում հաջողության հասնելու գործում
- այդ ամենը կարելի է սովորել
Որպես եզրակացություն՝ կարելի է ասել, որ գոյություն ունի ֆիքսված մտածողություն ու մտածողության աճ:
Սթենֆորդի համալսարանի գիտնականները բացատրում են, թե ինչպես չշեղվել նախանշված ճանապարհից, անգամ, երբ դուք ծուլանում եք, այն է՝ ֆիքսված մտածողություն և մտածողության աճ:
Ֆիքսված մտածողություն ունեցող մարդիկ համարում են, որ իրենց հիմնական որակները՝ խելքը, տաղանդը և համառությունը, անփոխարինելի են: Նրանք համոզված են, որ տաղանդը կամ հաջողությունը որոշում են մարդու կյանքի հաջողության մակարդակը:
Չնայած և հաջողությունը կարևոր դեր է խաղում, այն որոշակիորեն հաջողության պատճառ չի հանդիսանում, ինչը բազմաթիվ անգամներ հաստատվել է Քերոլ Դուեքի ու նրա նմանների աշխատություններում: Ֆիքսված մտածողությունը դեպի անհաջողություն ուղիղ ճանապարհ է:
Իսկ այժմ եկեք այս համոզմունքները համեմատենք աճի մտածողություն ունեցող մարդկանց համոզմունքների հետ: Նրանք հավատում են, որ հիմնական հնարավորությունները կարելի է զարգացնել գործադրված ջանքերի ու մարդու՝ ինքն իր վրա աշխատելու օգնությամբ: Խելքն ու տաղանդը միայն ձեր հիմքն են, որը պետք է պահպանել ջանքերի ու աշխատանքի օգնությամբ:
Զարմանալի չէ, սակայն, համաձայն դոկտոր Դուեքի տեսության՝ պատմության մեջ բոլոր մեծագույն մարդիկ աճի մտածողություն են ունեցել:
Ինչպե՞ս ձեռք բերել աճի մտածողություն:
Իր նախանշած ճանապարհից չշեղվելու և նպատակներին հասնելու մարդու ունակությունը, օրինակ, ավելորդ քաշը կորցնելը, գնահատականները բարձրացնելը, գումար հավաքելը, ճիշտ սնվելը, սպորտով զբաղվելը, կախված է այն բանից, թե օժտվա՞ծ է նա արդյոք աճի մտածողությամբ:
Շատ մարդիկ, սխալմամբ, ենթադրում են, որ ամեն ինչ կախված է մոտիվացիայից: Իրականում մոտիվացիան փոփոխական ու անհուսալի բան է, և ձեզ չի հաջողվի միշտ մոտիվացված մնալ: Այն, ինչ ձեզ պետք է, մտածողության այլ տեսակ ձեռք բերելն է:
Ձեր ուղեղը կարելի է մարզել ճիշտ նույն կերպ, ինչպես ձեր մարմնի ցանկացած մկան: Եթե մենք ուզում ենք այլ կերպ մտածել, պետք է ինքներս մեզ քայլ առ քայլ սովորեցնենք դա անել:
Ահա այդ անելու եղանակներից մեկը՝
- Ընդունեք ու խոստովանեք ձեր թուլությունները: Միշտ սկսեք այն տեղից, թե որտեղ եք այժմ գտնվում: Թուլություններ բոլորն ունեն. հարցն այն է՝ արդյո՞ք դուք դրանք կընդունեք, թե՞ կվերածեք առավելությունների:
- Դժվարություններին սկսեք նայել՝ որպես նոր հնարավորությունների: Ինքներդ ձեզ վերահսկելը բարդ բան է, սակայն իսկապես արժե: Զսպելով ձեզ, գայթակղությունների չտրվելով ու թուլություններին տուրք չտալով՝ դուք ավելի ուժեղ եք դառնում:
- Ամեն անգամ փոխեք մեկ սովորություն: Տխուր ճշմարտությունն այն է, որ մեր էներգիան, ուշադրությունն ու կամքն անսահման չեն: Հենց այդ պատճառով էլ կենտրոնացեք մի քայլի վրա ու փոխեք մեկ սովորություն, մինչև կանցնեք հաջորդին: Եվ ամենակարևորը՝ երբեք մի հանձնվեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը