Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր: 1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման պատրաստած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի եւ հավանության արժանացավ ժողովրդի կողմից:
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ամենօրյա մարզումների լուսանկարները հրապարակել է Instagram և Facebook սոցցանցերում։
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հուլիսի 5-ին տեղի ունեցավ «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Արտանիշ գյուղի տարածքում ՀՀ ԱԻՆ, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների, համայնքապետարանի եւ տեղի բնակիչների ուժերով շարունակվում են հուլիսի 4-ից անհետացած երկու եղբայրների՝ Էդիկ եւ Էդմոն Առուշանյանների որոնման աշխատանքները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած իր այցի ընթացքում հանդիպեց Սիսիանի հրապարակում հավաքված բնակիչների հետ, լսեց նրանց հարցերը և վստահեցրեց ընթացք տալ դրանց լուծմանը։
Թբիլիսիում մեկնարկած ըմբշամարտի Գրան Պրիիում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն չեն մնացել մեդալներից:
Ճանաչողներին խնդրում ենք զանգահարել 1-02։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է ստուգումներ իրականացնել գազալցակայաններում, և այստեղ ևս սպասվում են լուրջ բացահայտումներ:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է` ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ավելին՝ նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդիկ Բաբայանը մեղադրվում է մարդ ծեծելու և նրան մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Բայց մարդ ծեծելը Բաբայանի ամենօրյա գործունեության մի մասն է եղել, նրա աշխատանքի իմաստը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իրավաբանական շրջանակներում այս օրերին քննարկվում է, որ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը թաքուն ընտրական նախագիծ է գրում, այնպես, ինչպես արել են նախկին իշխանությունները:
Հուլիսի 5-ին ժամը 07:22-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ Գ.Ք.-ն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Բերձոր քաղաքի 5-րդ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրոսյանը:
«Ժողովուրդ» Օրաթերթը գրում է․ «Հուլիսի 3-ին ԱԱԾ-ն ձերբակալել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին, որը խոստովանել է, թե տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը` դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:
38-ամյա Զինա Կիրակոսյանը որոնվում է որպես անհետ կորած։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնած Դավիթ Սարգսյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու մասին հայտարարագրում կարդում ենք, որ նա երկու անշարժ գույք ունի՝ բնակարան ու առանձնատուն:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Բալասանյանների ընտանիքը պատրաստվում է վաճառքի հանել Գյումրիում գործող «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկան, որտեղ աշխատում է շուրջ 100 աշխատակից։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առողջացման, ռեստարտի ծրագիր է մշակել՝ մաքրվել օդիոզ ֆիգուրներից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԱԾ բացահայտումների արդյունքում երկու հոգի է ձերբակալվել, որից մեկը՝ նախկին փոխնախարար:
Հուլիսի 4-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Հայաստանի ճանապարհային ոստիկանության 82-ամյակի կապակցությամբ այցելեց ճանապարհային ոստիկանություն:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ վարչապետի աշխատակազմի հաստիքացուցակի, նախատեսված է վարչապետի՝ մինչեւ 7-ական օգնական եւ խորհրդական:
23-ամյա Արսեն Երանոսյանը որոնվում է որպես անհետ կորած։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել եւ հայտնել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը տեւական ժամանակ է՝ իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով խոշոր չափերի գումար է պահանջում իրենից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 5-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հուլիսի 5-ին` ժամը 01։51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչներ Է. Ղ.-ն (2003 թ.) և Է. Ղ.-ն (ծնվ.2007թ.) ս.թ հուլիսի 4-ին, ժամը 05։30-ի սահմաններում ֆերմայից դուրս են եկել և չեն վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 5-ին՝ ժամը 00:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ Երևանյան խճուղու թիվ 119 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 5-ի առավոտյան մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ, նախատեսված են մի շարք հանդիպումներ, այդ թվում, բնակչության հետ:
Հուլիսի 4-ին՝ ժամը 18:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 39 շենքի վերելակը խափանվել է, երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: