Պաշտպանության նախարարի հարուստ տեղակալը․ Գաբրիել Բալայանը հայտարարագրել է բնակարաններ, բաժնեմասեր, ավտոմեքենա, դոլար, ռուբլի, եվրո․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը։ Բալայանը հայտարարագրել է երկու բնակարան և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։
Նրան է պատկանում նաև «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I» մակնիշի ավտոմեքենա։Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 50 ԱՄՆ դոլարի չափով բաժնեմաս ու 4 հազար դոլարի չափով այլ ներդրումներ։ Հայտարարագրել է նաև փոխառություններ՝ կրկին 4 հազար դոլարի չափով։ Դրամական միջոցները մայիսի 29–ի դրությամբ կազմել են 32 հազար ամերիկյան դոլար, 480 հազար ռուսական ռուբլի ու 1100 եվրո, իսկ եկամուտները՝ ստացվել են 2 միլիոն 148 հազար, 37 հազար ու 42 հազար ռուբլի աշխատավարձերից։ Բացի այդ, նա վաճառել է 28 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գույք, սակայն հայտարարագրում նշված չէ, թե ինչ գույքի մասին է խոսքը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: