Քանի՞ խորհրդական ու օգնական կարող է ունենալ վարչապետը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ վարչապետի աշխատակազմի հաստիքացուցակի, նախատեսված է վարչապետի՝ մինչեւ 7-ական օգնական եւ խորհրդական: Բայց նշված թիվը չի վերաբերում հասարակական հիմունքներով խորհրդականներին: Քանի որ իրենք չեն վարձատրվում, նրանց թիվը ներառված չէ հաստիքացուցակի մեջ: Սահմանված թիվ չկա, թե վարչապետը հասարակական հիմունքներով քանի խորհրդական կարող է ունենալ: «Փաստ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը:

«Այս թիվը ոչ թե առկա օգնականների, այլ հաստիքների թիվն է: Օգնականները ժամանակի ընթացքում համալրվում են: Իսկ փոխվարչապետներից յուրաքանչյուրն ունի իր գրասենյակը, եւ գրասենյակների աշխատակիցների ֆիքսված հաստիքների քանակ կա: Այդ հաստիքների մեջ արդեն փոխվարչապետներն իրենք են որոշում, թե քանի խորհրդական, քանի օգնական նշանակեն: Օրինակ` առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակն ունի 19 հաստիք, մյուս փոխվարչապետերի գրասենյակները` 15-ական հաստիքներ»,- ասաց նա:

Նաեւ հայտնեց, որ վարչապետի աշխատակազմի հաստիքացուցակը ձեւավորված է, պարզապես նշանակումները դեռ շարունակվում են. «Վարչապետի աշխատակազմի հաստիքների քանակը 580 է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031