
Ծառուկյանի Էդոյի խոշտանգումների հետքերով. ինչու Գրիգոր Գրիգորյանը հեռացավ ԲՀԿ-ից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդիկ Բաբայանը մեղադրվում է մարդ ծեծելու և նրան մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Բայց մարդ ծեծելը Բաբայանի ամենօրյա գործունեության մի մասն է եղել, նրա աշխատանքի իմաստը:
2014թ. մայիսին առողջական վիճակի վատթարացման պատճառաբանությամբ պատգամավորական մանդատը վայր դրեց ԲՀԿ խմբակցության անդամ, ՆԶ նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Գրիգորյանը իսկապես 15 օր անցկացրեց հիվանդանոցում, բայց դրա պատճառը Էդիկ Բաբայանի կողմից խոշտանգվելն էր:
Ծառուկյանը ԲՀԿ նիստերից մեկի ժամանակ հայհոյել էր Գրիգորյանին, իսկ վերջինս հայհոյանքով էր պատասխանել դրան, որին հետևել էր Բաբայանի հարձակումը և դաժան ծեծը: Գրիգորյանը չէր դիմել իրավապահ մարմիններին՝ հասկանալով դրա անօգուտ լինելը, բայց արժանապատվորեն վայր դրեց մանդատը և դուրս եկավ ԲՀԿ-ից:
Ի դեպ, երբ 2015թ. փետրվարին Սերժ Սարգսյանը Ծառուկյանին հեռացրեց ԲՀԿ-ից, Գրիգորյանը վերադարձավ հարազատ կուսակցություն և կրկին հեռացավ, երբ 2017թ. Սարգսյանը կրկին թույլ տվեց, որ Ծառուկյանը ղեկավարի ԲՀԿ-ն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օթերթի այսօրվա համարում: